ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Փետրվարյան ապստամբություն, 1921 թվականի փետրվարի 13-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։

Ապստամբության սկիզբ

Չկարողանալով դիմադրել թուրքական հարձակմանը և տեղի տալով բոլշևիկյան Ռուսաստանի ճնշմանը՝ 1920 թվականի դեկտեմբերին դաշնակցականները Հայաստանի Հանրապետությանկառավարումը հանձնում են կոմունիստներին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին շուրջ 1000 դաշնակցականներ, որոնցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարկվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։

Բոլշևիկյան ուժերի կողմից սպանված Երևանի բանտարկյալները

1921 թվականի փետրվարի 13-ին դաշնակացականների գլխավորությամբ Հայաստանում բռնկվեց քաղաքացիական ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածիստորոտում վերաբնակված սասունցիները։ Նրանք օգտվել էին այն հանգամանքից, որ Կարմիր բանակի զորամասերը դուրս էին եկել Հայաստանից՝ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով։ Ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի քանի շրջաններ։ Փետրվարի 16-18-ը ապստամբները նախկին խմբապետերի գլխավորությամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանինախագահությամբ։

Aquote1.png Բոլշևիկյան իշխանությունը Հայաստանում վերացված է։ Մինչև կառավարության կազմվելը ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում։

Aquote2.png

Մինչև հետ քաշվելը՝ բոլշևիկները մեկ գիշերվա ընթացքում կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։ Նրանց մեծ մասը նախկին պաշտոնյաներ ու ռազմական գործիչներ էին, ում բոլշևիկները ձերբակալել էին իշխանության գալուց անմիջապես հետո։ Սպանվածների թվում էին Համազասպ Սրվանձտյանը, գնդապետ Ղորղանյանը, ֆիդայիներ Սերգոն, Մակեդոնը, Գրիգորը և այլք։

Բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինները մի քանի ջոկատներով և 2 զրահագնացքով լքեցին Երևանը և կենտրոնացան Ղամարլու (Արտաշատ) — Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, որտեղ ապստամբները շրջապատեցին նրանց։ Խորհրդային իշխանությունը պահպանվեց Հայաստանի հյուսիսում՝ Համամլու (Սպիտակ) — Ղարաքիլիսա (Վանաձոր) — Դիլիջան — Շամշադին (Տավուշ) գոտում։

Ապստամբությունը վիճակված էր պարտվելու

, քանի որ հենվում էր ժողովրդական զանգվածների, առաջին հերթին՝ արևմտահայ գաղթական բնակչության աջակցության վրա

։ Ռուսական 11-րդ բանակի ուժերի մի մասը Վրաստանից եկավ Հայաստան՝ ապստամբությունը ճնշելու և Երևանը վերագրավելու համար։

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվում է բարեկամության և եղբայրության պայմանագիր։ Մարտի 20-ին ռուսական բանակի ռազմական խորհրդի անդամ Գեորգի Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացնում Հայաստանի ինքնահռչակ ղեկավարությանը։ Վերջնագիրը Թիֆլիսից Երևան է բերում բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Սակայն Թումանյանին չի հաջողվում համոզել Վրացյանին և վերջնագիրը մնում է անպատասխան։

Պարտություն

Հայաստանի փրկության կոմիտեի հրամանատարական կազմը 1921 թվականին

Խորհրդային զորքերը ապստամբության սկզբից 40 օր անց՝ ապրիլի 2-ին, մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։

Նյու Յորք Թայմս (17 մարտ, 1921 թվական).
«Հայ ապստամբները տապալել են
խորհրդային իշխանությունը»

Հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, ապստամբները Բաշ-Գյառնիիվրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակն անխուսափելի էր, քանի որ դրա թիկունքում կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը։ Այդ ամենը պարզ էր նաև ապստամբությունը սկսելուց առաջ, սակայն դաշնակցականները որոշեցին գնալ արկածախնդրության։

Իրականում դաշնակցական ապստամբների խնդիրն ընկերներին բանտարկությունից ազատելն էր։ Այնուհետև իշխանության գրավումը, ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության պայմաններում, հեռանկար չուներ։ Հետևաբար, Դաշնակցության կողմից քաղաքացիական պատերազմի բորբոքումը իզուր արյուն թափել ու զոհեր տալ էր նշանակում և չէր բխում ազգային շահերից։

Ապստամբությունը բացասական ազդեց Հայաստանի ոչ միայն ներքին կյանքի, այլև արտաքին հարաբերությունների տեսանկյունից

Ապստամբության օրերին Մոսկվայում ընթացող Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները հանգեցրին Հայաստանի համար ոչ ձեռնտու պայմանագրի կնքմանը:

Վերջինս կրկնում էր դաշնակցականների կնքած Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերի մեծ մասը։ Մոսկովյան իշխանություններին հաջողվում է թուրքերին վտարել Շիրակից ու Արագածոտնից՝ Հայաստանի սահմանները հասցնելով Ախուրյան գետին։

Կոմունիստական վարչակարգի հաստատում

Ալեքսանդր Մյասնիկյան

Խորհրդային իշխանության վերահաստատումից հետո Հայաստանի նախկին ղեկավար մարմինը՝ Ռազմհեղկոմը, վերակառուցվեց Ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺողԿոմԽորհ), որի նախագահ նշանակվեց ՌԿ(բ)կ Կենտկոմի որոշումով Հայաստան ժամանած Ալեքսանդր Մյասնիկյանը («Մարտունի», 1886-1925)։ Մինչ այդ նա Բելառուսում ու Ռուսաստանում ձեռք էր բերել ղեկավար աշխատանքի մեծ փորձ։ Մեկ տարի գործելով Հայաստանում՝ նա մեծ դեր խաղաց քաղաքական լարվածության մեղմացման, հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու, երկիրը խաղաղ շինարարության ուղի փոխադրելու գործում։ Այնուհետև Ալեքսանդր Մյասնիկյանը ղեկավար աշխատանքի տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ աշխատանքի նշանակվեց նորաստեղծ քաղաքական միավորի՝ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում։ 1925 թվականին նա զոհվեց ինքնաթիռի վթարից։

Պարտության պատճառները

  1. Միջազգային հանրությունը չաջակցեց ապստամբությանը, որովհետև նոր էր ապաքինվում Առաջին համաշխարհային պատերազմի վերքերից։
  2. Ապստամբության ժամանակ՝ մարտի 16-ին Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը Մոսկվայում ստորագրեցին ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը, որով Ռուսաստանն և Թուրքիան պայմանավորվեցին կիսել Հայաստանը։
  3. Ռուսաստանը 4 օր անց վերջնագիր ներկայացրեց Հայաստանին, ևս 5 օր հետո զորք մտցրեց Հայաստան, միաժամանակ Թուրքիան զորք մոտեցրեց Հայաստանի սահմաններին։
  4. Չունենալով բավարար միջոցներ ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար, Հայաստանի ղեկավարությունը, զինվորականները, հարյուրավոր հոգևորականներ, մտավորականներ և սպաներ հեռացան Հայաստանից։

Ապստամբության ձեռքբերումները

Ապստամբության շնորհիվ բանտերից և վերահաս հալածանքներից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, պետական գործիչներ, հայ հոգևորականներ, մտավորականներ և սպաներ։ Գարեգին Նժդեհի պայքարի, ինչպես նաև ապստամբության ազդեցության շնորհիվ Զանգեզուրը չտրվեց Ադրբեջանին, այլ մնաց Հայաստանի կազմում։ Ապստամբության պատմությունը խորհրդային բռնազավթման տարիներին ոգեշնչել է Ազգային միացյալ կուսակցության անդամներին և անկախության պայքարի մյուս նվիրյալներին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s