Անպետք ոսկի

Մի թագավոր էր ապրում, ով սովոր էր շատ ոսկի բաժանել աղքատներին և հարուստներին։ Նա դա անում էր ամեն օր։ Մահից հետո նա հայտնվում Է երկնքում, ոսկե ամրոցներում։ Նրանք կահավորված էին ոսկե կահույքով. ոսկե աթոռներ, ոսկե սեղաններ։ Ամեն ինչ ոսկուց, միայն ոսկուց։ Նա երջանիկ էր, որ այդ բարիքները հայտվեցին իր մոտ` որպես շատ արժանի պարգև:Բայց մի քիչ սպասելով արքան սաստիկ ծարավ զգաց և ասաց մարդկանց, որ ջուր է ուզում։ Նրան պատասխանեցին.- Ինչ ցանել ես, այն էլ պետք է ամրոցի մեջ լինի։ Մտիր և գտիր, եթե, իհարկե, գտնես:Բայց նա չկարողացավ գտնել ոչ մի կաթիլ ջուր։ Որոշ ժամանակ անց նա քաղց զգաց և կրկին խնդրեց, բայց արդեն ուրիշ մարդկանց։ Նրանք պատասխանեցին.- Ինչ ցանել ես, պետք է քո ամրոցում լինի:Բայց արքան համոզվեց, որ այնտեղ ամեն ինչ ոսկուց էր և միմիայն ոսկուց։ Նա շատ դժբախտ զգաց իրեն. «Ի՞նչ լավ բան կա այդ ոսկու մեջ։ Ես քաղցած եմ։ Ես չեմ կարող ուտել ոսկին, այն անօգուտ է ինձ համար»:Այդ ժամանակ նա խնդրեց մահվան հրեշտակին իրեն ևս մեկ հնարավորություն տալ`մի քիչ էլ երկարացնել մարդկային կյանքի ժամանակը, որպեսզի հասցնի անել բոլոր անհրաժեշտ գործերը։ Նա նաև ուզում էր սերմեր ցանել մյուս բոլոր անհրաժեշտ բաների համար, որպեսզի հարմարավետ ապրի այնտեղ:Եվ նրան տրվեց ևս տասնհինգ օր։ Եվ այս բոլոր տասնհինգ օրերը նա կարիքավորներին բաժանում էր սնունդ, ջուր, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր